Բավ է պառակտվել
01-10-2014 09:37

Հնդկաստանում գնացքների բախումից զոհվել է 12 մարդ

Հնդկաստանում երկու գնացքների բախումից զոհվել է 12 մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են, փոխանցում է lenta.ru-ն։ Ըստ աղբյուրի` վթարը տեղի է ունեցել Գորաքհփուր քաղաքից ոչ հեռու, երբ  նույն ուղղությամբ ընդառաջ շարժվող գնացքները չեն հասցրել արգելակել: Դրա հետեւանքով երեք վագոն դուրս է եկել  ռելսերից եւ շրջվել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը և բժիշկները: Փրկարարական  գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: