Բավ է պառակտվել
25-08-2014 09:22

Հնդկաստանում տաճարի մոտ` ամբոխի մեջ 10 մարդ է զոհվել

Այսօր առավոտյան Հնդկաստանում  Մադհյա Պրադեշ նահանգում տաճարի մոտ` ամբոխի մեջ 10 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 5:30-ին Չիտրակուտա քաղաքում` Կամատանթհ տաճարի մոտ: Տաճարի մուտքի մոտ, նորալուսնի պատվին փառատոնի ժամանակ, մի քանի հազար ուխտավորներից ամբոխ էր հավաքվել, ինչի պատճառով չեն դիմացել և փլուզվել են պարանով կապված պատնեշները: Տասնյակ մարդիկ են տուժել: Իշխանությունների տվյալներով` զոհերի թիվը կարող է աճել: