Բավ է պառակտվել
27-01-2014 12:12

Հնդկաստանում նավի խորտակումից 21 մարդ է մահացել

 BBC-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում, որ Հնդկաստանի ափերի մոտ զբոսաշրջիկներով նավ է խորտակվել, առնվազն 21 մարդ զոհված է համարվում, ևս 13-ը փրկվել են: Նավում ընդամենը 40 զբոսաշրջիկ է եղել, բոլորն էլ Հնդկաստանի քաղաքացիներ: Այս պահին փրկարարական գործողությունը շարունակվում է: Նավի տեղատարողությունը 25 մարդ է, այն գերծանրաբեռնված էր: Նավը ճաքել էր, որից հետո սկսել է սուզվել: Կղզիների իշխանություններն սկսել են քննել կատարվածի պատճառները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման դեպքերը Հնդկաստանում հաճախ են տեղի ունենում՝ նավերի անվտանգության անհրաժեշտ ստուգումների չանցնելու և հաճախ գերծանրաբեռնվածության պատառով: