Բավ է պառակտվել
10-02-2014 12:10

Հնդկաստանում 100 ուղևորով նավ է խորտակվել

 Հնդկաստանի Մահանադի գետում նավաբեկություն է տեղի ունեցել. 100 ուղևորով հանգստի նպատակով վարձակալված նավ է խորտակվել:Միջադեպը տեղի է ունեցել Օրիսա նահանգում,  գրում է Russia Today-ը: Վերջին տվյալով՝ կա առնվազն 13 զոհ, 20 հոգի անհետ կորած է համարվում: Իրավապահների տվյալների համաձայն` նավը շրջվել է գերբեռնված լինելու հետևանքով: Ամբողջ գիշեր դեպքի վայրում աշխատել են փրկարարները: Նման միջադեպերը հաճախակի են Հնդկաստանում, հիմնական պատճառն անվտանգության նորմերի խախտումն է: