Բավ է պառակտվել
05-04-2014 19:28

Հնդկական օվկիանոսում բազմաթիվ լողացող առարկաներ են հայտնաբերվել

Այսօր, ապրիլի 5-ին Չինաստանի ռազմածովային ուժերը անհետացած մալայզիական օդանավը որոնելու նպատակով ինքնաթիռ են ուղարկել Հնդկական օվկիանոսի հարավային հատված, որտեղ բազմաթիվ լողացող առարկաներ են հայտնաբերվել։ Տեղական ժամանակով ժամը 06։04-ին Չինաստանի ռազմածովային ուժերի ինքնաթիռը միջպետական որոնողական խմբի օդանավերից առաջինն է թռիչք կատարել Պերտի միջազգային օդանավակայանից եւ մեկնել 2700 ծովային մղոն հեռավորության վրա գտնվող աղետի ենթադրյալ գոտի։ Օդանավը նախանշված գոտում է եղել 09։55-ին, հաղորդում է Սինխուա գործակալությունը։ Սկսած ժամը 11։05-ից անձնակազմի անդամները սպիտակ լողացող առարկաներ են հայտնաբերել եւ լուսանկարել դրանք, այնուհետեւ վերրադարձել Պերտի օդանավակայան։ Ինքնաթիռում գտնվող ավստրալացի օդաչուն այդ մասին տեղյակ է պահել ավստրալական կողմին։