05-04-2014 15:48

Տղամարդը ցեխ, աղյուս ու քար է ուտում. տեսանյութ

Հնդկաստանի բնակիչ Պակիրապա Հունագունդին ունի արտառոց մի սովորություն, որը շատերի մոտ զարմանք է հարուցում։ 30-ամյա տղամարդն օրգանիզմում ունեցած խանգարման պատճառով ստիպված է սնվել քարերով, ցեխով ու աղյուսներով։
Հնդիկի մոտ այս տարօրինակ սովորությունն առաջացել է 10 տարեկանում։ Բժիշկների կարծիքով, տղամարդու օրգանիզմում առկա է որոշ տեսակի հանքանյութերի պակաս, ինչն էլ ստիպում է Պակիրապային անընդհատ քարերի ու ցեխի պահանջ ունենալ։
Նշվում է, որ տղամարդն օրական 1 հատ աղյուս է ուտում, ինչպես նաև մի բուռ քար ու ցեխ։ Թեև նրա ընտանիքը շատ է անհանգստանում այս կապակցությամբ, սակայն հնդիկը պնդում է, որ յուրահատուկ սովորությունը որևէ վնաս չի պատճառում իր օրգանիզմին։ Նա անգամ սովորել է իր տարօրինակության շնորհիվ գումար վաստակել՝ հետաքրքրասերների առջև գումարի դիմաց ուտելով քարերն ու ցեխը։