Բավ է պառակտվել
29-03-2014 13:28

Հնդիկ ուսանողը ցատկել է վագրերի վանդակն ու այնտեղից անվնաս դուրս եկել (տեսանյութ)

Հնդիկ ուսանող Յաշոնանդան Կաուշիկը, ով պատրաստվում է ինժեներ դառնալ, դիմել է չմտածված քայլի՝ վտանգելով սեփական կյանքը։ Ըստ աղբյուրի՝ 23-ամյա երիտասարդը ցատկել է վագրերով բնակեցված ցանկապատ տարածքը՝ փորձելով զարմացնել այցելուներին ու կենդանաբանական այգու աշխատակիցներին։ Ականատեսների վկայությամբ երիտասարդը մոտ 45 րոպե մնացել է վտանգավոր տարածքում:  Կաուշիկն անտեսել է վերադառնալու բոլոր կոչերը և փոխարենը հանել է վերնաշապիկն ու մարտահրավեր նետել մահացու գիշատիչներին։ Նրան անգամ հաջողվել է վագրերից մեկին հետ քշել իր բույնն ու ցանկապատ տարածքից դուրս գալ առանց որևէ քերծվածքի։ Դեպքի այլ մանրամասենրը տեսանյությում: