09-08-2014 09:57

Հնդիկ գործարարի ոսկյա շապիկը. լուսանկարներ

Հնդիկ գործարար Փանկաջ Փարախն ինքն իրեն նվեր է արել իր ծննդյան 45-ամյակի առթիվ. նա պատվիրել է իր համար ոսկյա շապիկ կարել, հայտնում է dailymail.co.uk-ը:

Գործարարն իր եկամուտները ստանում է Հնդկաստանում բազմամիլիոնանոց տեքստիլի բիզնեսից: Չնայած նրան, որ դպրոցը լքել է առանց որևէ կրթական փաստաթուղթ ունենալու, նրան հաջողվել է հաջողակ բիզնես սկսել:

Շապիկը կշռում է մոտ 4կգ և արժե մոտ 215.000 ԱՄՆ դոլար: Այն պատրաստելու համար ծախսվել է մոտ երկու ամիս: