Բավ է պառակտվել
25-04-2014 11:16

Ստամբուլում հայ զինվորի գերեզմանի մոտ հիշատակի միջոցառում է տեղի ունեցել

Երեք տարի առաջ՝ 2011թ.-ի ապրիլի 24-ին, Բաթմանում զինծառայության ընթացքում սպանված Սևակ Շահին Բալըքչըի գերեզմանի մոտ հիշատակի արարողություն է տեղի ունեցել:
Հայոց ցեղասպանության հիշատակի պլատֆորմի կողմից կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել սփյուռքահայեր, ինչպես նաև Հայաստանի առաջին արտգործնախարար, ընդդիմադիր գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը, տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը։
Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել Սևակի մայրը՝ Անի Բալըքչըն։ Նա անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը՝ նշելով, որ այն ուրախալի է, սակայն սպանությունները պետք է բացահայտվեն։ «Հարյուր տարի առաջ Ցեղասպանություն է տեղի ունեցել։ Ես էլ ցեղասպանությունից փրկվածի ժառանգ եմ։ Առաջ այդ մասին խոսել չէինք կարող, այժմ կարող ենք ասել։ Այդ ցեղասպանությունից անտեղյակ երիտասարդներ կան, նրանք էլ արդեն պետք է իմանան այդ մասին»,-ասել է նա։