Բավ է պառակտվել
27-08-2014 11:25

70 մարդ է զոհվել Հիրոսիմայում սողանքի հետևանքով

Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի: 18 մարդ համարվում է անհետ կորած, սակայն, ըստ աղբյուրի դեռ հույս կա նրանց փրկելու:
Մեկ շաբաթ առաջ Հիրոսիմայում տեղատարափ անձրևներ էին սկսվել՝ հանգեցնելով ավերիչ սողանքների: Տասնյակ տներ ավերվել են ու մնացել տոննաներով քարերի տակ: Փրկարարական գործողությանը մասնակցում է մոտ 3 հազ. ոստիկան, հրշեջ եւ զինվոր: Ավելի վաղ հաղորդվել էր 50 զոհի եւ 38 անհետ կորածների մասին: