25-07-2014 12:08

Մոսկվայի Հին Արբատում կարգելվի ծխելը

Մոսկվայի կենտրոնում գտնվող Հին Արբատը կդառնա առաջին փողոցը, որտեղ արգելված կլինի ծխելը: Հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ՌԴ առողջապահության նախարարության կայքում հրապարակված զեկույցին:

Այս առիթով հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա հուլիսի 26-ին՝ Վախթանգովի անվան թատրոնի մոտ գտնվող հրապարակում:

Միջոցառման շրջանակներում անցորդները կկարողանան ծխախոտը փոխանակել «Արբատ» վարչական շրջանի քաղաքապետարանի երիտասարդ ակտիվիստների մոտ գտնվող խնձորների հետ:

Բացի այդ, բոլորը ցանկացողները կկարողանան «չափել օդում առկա CO2-ի մակարդակը, զրուցել բժիշկիների հետ, չափել հասակը, քաշը, արյան ճնշումը»: