Բավ է պառակտվել
08-10-2014 10:10

Հիլարի Քլինթոնը ԱՄՆ-ի հաջորդ նախագահը կդառնա.Ուորեն Բաֆեթ

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մասնակցելու է 2016 թ. նախագահական ընտրություններին եւ հաղթելու է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը: «Հիլարին կհաղթի: Ես գումար կներդնեմ դրա համար: Իսկ ես նման բաներ հենց այնպես չեմ անում», - ասել է նա Կալիֆոռնիայում «ամենաազդեցիկ կանանց» խորհրդաժաղովի ժամանակ, հայտնել է Fortune ամսագիրը: Բաֆեթը կարծում է, որ Քլինթոնն իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին պաշտոնապես կհայտնի ավելի ուշ, սակայն ամերիկացի շատ քաղաքագետներ ենթադրում են, որ ըստ էության, նա արդեն նախընտրական քարոզարշավ է սկսել: Թե ով կդառնա Քլինթոնի մրցակիցն ընտրություններում, հայտնի ֆինանսիստը դատողություններ չի անում: Ըստ նրա՝ ցանկացողները շատ կլինեն: Աղբյուրը նշում է, որ Բաֆեթն աշխարհի եւ ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից է: Նրա ունեցվածքը գնահատվում է մոտ 67 միլիարդ դոլար: