Բավ է պառակտվել
16-07-2014 19:42

Ըստ Քլինթոնի ԱՄՆ-ն պարտվում է Ռուսաստանին տեղեկատվական պատերազմում

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, այն մասին, որ  ԱՄՆ-ն պարտվում է Ռուսաստանին ուկրաինական իրադարձությունների լուսաբանման տեղեկատվական պատերազմում: Այդ մասին գրում է «Գազետա»-ն: «Տեսե՛ք, թե ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում իրավիճակի հետ: Ռուսական ԶԼՄ-ներն ավելի արդյունավետ էին: Ինչ նրանք ասում էին, ճշմարիտ չէր, սակայն նրանք շարունակում էին կրկնել այդ ամենը նորից և նորից»,- նշել է Քլինթոնը Comedy Central հեռուստաալիքի հաղորդումներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ: ԱՄՆ նախկին պետքարտուղարը, ով 2016թ.-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից ամենահավանական թեկնածուն է համարվում, ընդգծել է, որ «սառը պատերազմի» հաղթանակից հետո ԱՄՆ-ն «դուրս է եկել տեղեկատվական դաշտից», ապա անհրաժեշտ է համարել փոխել նման իրավիճակը: «Al Jazeera-ն հաղթեց: Չինացիները ստեղծեցին համաշխարհային հեռարձակում անգլերենով, ռուսները ստեղծեցին միջազգային հեռուստաալիք: Այդ ամենն ուսանելի է»,- նշել է Հիլարի Քլինթոնը: