Բավ է պառակտվել
18-04-2014 08:57

Բիլ և Հիլարի Քլինթոնները վերջապես տատիկ ու պապիկ կդառնան

ԱՄՆ-ի նախկին նախագահի եւ առաջին տիկնոջ միակ դուստր Չելսի Քլինթոնը, ով արդեն 34 տարեկան է, ապրիլի 17-ին հայտարարել է, որ հղի է:
Նյու Յորքի Clinton Foundation կազմակերպության միջոցառման ժամանակ Բիլ եւ Հիլարի Քլինթոնների դուստրը ասել է, որ ինքն ու իր ամուսին բանկիր Մարկ Մեզվինսկին շատ ուրախ են` արդեն այս տարի ծնողներ դառնալու կապակցությամբ: Ընդ որում` Հիլարի Քլինթոնը դստեր հետ բեմում է եղել:
՛՛Ես կցանկանայի, որ իմ կինը երջանիկ լիներ, սակայն նա երջանիկ չի լինի, քանի դեռ տատիկ չի դարձել: Նա դա ավելի շատ է ուզում, քան նախագահ դառնալը՛՛, — Դավոսում լրագրողներին ասել է նախկին նախագահ Բիլ Քլինթոնը: Ավելի վաղ Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ չի բացառում 2016 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցությունը: