Բավ է պառակտվել
01-11-2014 15:00

Հելոուինը՝ ԱՄՆ Սպիտակ տանը

ԱՄՆ Սպիտակ տունն իր այգու դռներն է բացել հազարավոր երեխաների համար՝ Հելոուինի տոնի կապակցությամբ, գրում է Обозреватель-ը։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշելն ամերիկացիների սիրելի տոնը նշել են վաշինգտոնցի դպրոցականների հետ։ Ինչպես ընդունված է, այդ երեկո նախագահը երեխաներին քաղցրավենիք է բաժանել՝ ի պատասխան ավանդական հումորային Trick or treat արտահայտության, որը կարելի է թարգմանել որպես «հյուրասիրիր, թե չէ կփոշմանես»։ Սպիտակ տան տարածքը ձևավորել են հսկայական փչած և իրական դդումներով, որը նույնպես տոնի ավանդույթներից է։ Այս տոնը նշվում է հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Ամերիկացիներն այն նաև անվանում են «Դդմի տոն»։ Դդումը Հելոուինի չար ուժերի գլխավոր հատկանիշն է։ Այդ օրը նրանք դդումից տարբեր ուտելիքներ են պատրաստում ու համտեսում։ Բացի ուտելիքներից, դդումներով փորագրություններ են անում, մոմեր վառում դդմի ներսում և այլն։ Ե՛վ մեծահասակները, և՛ երեխաներն անհամբերությամբ են սպասում տոնին։ Այս օրը երեխաները թակում են մարդկանց դռներն ու քաղցրավենիք պահանջում։