Բավ է պառակտվել
06-09-2014 13:50

Կես միլիոն ճուտ է այրվել Ռուսաստանյան թռչնաֆաբրիկայում

Ինչպես հայտնում է Interfax-ը՝ ավելի քան 500.000 հավի ճուտ է սատկել ՌԴ-ի Կուրսկի մարզի թռչնաֆաբրիկաներից մեկում բռնկված հրդեհի պատճառով: Հրդեհը բռնկվել է ուրբաթ №1 թռչնաֆաբրիկայում, որը պատկանում է «Կուրսկիյ ագրոհոլդինգ»-ին: Ենթադրվում է, որ հրդեհի պատճառը հոսանքի կարճ միացումն է եղել: Կրակն արագորեն տարածվել է թռչնաֆաբրիկայի երկու մասնաշենքերում՝ ընդգրկելով մոտ 3.000քմ տարածք: Հրդեհը մարելու համար անհրաժեշտ է եղել 3 ժամ: Ընկերությանը պատճառված վնասը նախապես գնահատել են ավելի քան 460 մլն ռուբլի: