Բավ է պառակտվել
17-04-2014 09:19

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի վարչապետը հավանական է դառնա հայազգի նախարարը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Բարրի Օ’Ֆարելի հրաժարականից հետո այդ պաշտոնի համար նշվում է երկու թեկնածուների անուններ՝ գանձապետ Մայք Բերդի և տրանսպորտի նախարար Գլեդիս Բերեջիկլյանի անունները: Այս փուլում գենզապահ Մայք Բերդը համարվում է գլխավոր հավակնորդը: Լինելով ձախ խմբակցության անդամ, նա վայելում է շատ աջերի աջակցությունը՝ շնորհիվ պետական ակտիվների մասնավորեցման հարցում իր դիրքորոշման:
Խնդիրը նրանում է, թե տրանսպորտի նախարար 43-անյա Գլեդիս Բերեջիկլյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը: Համարվում է, որ նա միշտ վայելել է Բարրի Օ’Ֆարելի բարեհաճությունը: Նա իր գործընկերներին ասել է, որ դեռ պետք է որոշում կայացնի: