Բավ է պառակտվել
20-02-2014 10:20

Հայուհին, Գլենդելում մեղադրվել է խարդախության մեջ

Ծագումով հայ, Գլենդելի բնակչուհի 49-ամյա Նուրիստա Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել «Medicare» համակարգի հետ խարդախությանը մասնակցելու համար: Նա , բժշկի միայն հայակական արտոնագիր ունի, իբր ամերիկյան բժշկի անունն ու նրա արտոնագրի համարն օգտագործել է, այցելել է անօթեւան հիվանդներին հիվանդանոցում ու նրանց ներկայացրել է դեղատոմսեր, որոնք կնքված էին ամերիկացի բժշկի կողմից:

Ոստիկանությունը հաղորդում է, որ բժշկին վճարել են նրա անունն օգտագործելու դիմաց:Բժիշկ Քենեթ Ջոնսոնը, ինչպես նաեւ 32-ամյա Արտակ Հովսեփյանը դատապարտվել են խարդախության մասնակցության համար, հաղորդում է «Glendale News-Press»-ը: Հետաքննության ընթացքում քննիչները ապացույց են ներկայացրել, թե ինչպես են կեղծվել հիվանդների գործերը, որպեսզի ցույց տան, որ նրանք դեղերի ու բուժման կարիք ունեն: Հիվանդանոցի աշխատակիցներն օգտագործել են հազարավոր հիվանդների գողացված տվյալներ:Հանցագործներին սպառնում է 2 տարվա ազատազրկում անձնական տվյալների գողության համար, իսկ Գրիգորյանն ու Ջոնսոնը կարող են 30 տարվա պատիժ կրել դաշնային բանտում: