30-07-2014 08:12

Թուրքիայում հայուհի ներկայացած կինը կրոնափոխ է լինում

Իսլամական Ռամադան տոնին նվիրված հաղորդման ժամանակ Թուրքական ATV հեռուստաընկերության եթերում, Բեսրա անունով մի կնոջ են ցույց տվել, ով հայտարարել է, թե հայաստանցի և իսլամ է ցանկանում ընդունել: Ուղիղ եթերում մի կին է մտնում սրահ և հայտնում, որ 13 տարի առաջ Հայաստանից Թուրքիա է եկել: Նա շեշտել է, թե այդ պահին էլ Ռամադանի առթիվ պաս է պահում և ցանկանում է իսլամ ընդունել: Հաղորդման բազմաթիվ մասնակիցների ներկայությամբ, ուղիղ եթերում հայ ներկայացած կինը իսլամ է ընդունել: