Բավ է պառակտվել
19-06-2014 06:19

Գլենդելում հայուհու են ձերբակալել

 «Glendale News-Press» -ի փոխանցմամաբ՝ Քալիֆորնիական Գլենդել քաղաքում ձերբակալել են 51-ամյա հայուհու, ով իր մեքենահով վրաերթ է կատարել՝ վնասելով անցորդի ոտքը, և թաքնվել է դեպքի վայրից: Ոստիկանները հաղորդագրություն է ստացել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին, որտեղ վարորդը փախուստի է դիմել: 15-ամյա տղան փողոցն անցնելիս է եղել, երբ «Honda» մակնիշի սև մեքենան հարվածել է իրեն: Ենթադրյալ վարորդ Ոսկի Չալիկյանը կանգ չի առել և դեպքի վայրից փախուստի է դիմել: Տուժողին ոտքի վնասվածքով տեղափոխել են Գլենդելի հիվանդանոց: Ականատեսներից մեկը գրանցել է մեքենայի պետհամարանիշը և տեղեկությունը հաղորդել է ոստիկանությանը: Ոստիկանները պարզել են վարորդի անձը, փորձել գտնել նրան տանը, սակայն նա ինքն է ներկայացել ոստիկանություն: Ոսկի Չալիկյանին ձերբակալել են, նրա դեմ մեղադրանք է ներկայացվել: Ավելի ուշ , 50 հազար դոլար գրավի դիմաց նրան ազատ են արձակել: