Բավ է պառակտվել
28-04-2014 10:51

Հայտնաբերվել է տեսագրություն, որն արվել է ՛՛Սեվոլ՛՛ նավի խորտակման պահին. տեսանյութ

Հայտնաբերվել է տեսագրությունը, որը ՛՛Սեվոլ՛՛ նավի խորտակման պահին նկարահանել էր ուղեւորներից մեկը եւ հայտնաբերվել էր նավաբեկությունից հետո, այն ևս մեկ անգամ վկայում է նավի անձնակազմի անփութության մասին:

Տեսագրությունը հրապարակվել էր ապրիլի 27-ին` Կորեայի JTBC հեռուստաալիքով: Այն գտնվել էր դեռահասի հեռախոսի հիշողության քարտում, որը զոհվել էր վթարի հետեւանքով. աշակերտի հայրը այն փոխանցել էր հեռուստաալիքին: CNN-ը մեջբերում է հատված, որը հաստատում է, որ վթարի պահին անձնակազմը բոլորին միայն կոչ էր արել մնալ իրենց տեղերում, իսկ ուղեւորները չէին հասկանում, թե իրականում ինչ է կատարվում լաստանավում:

՛՛Մի լքեք ձեր գտնվելու վայրը եւ մնացեք ձեր տեղերում՛՛,- մեջբերում է հեռուստաընկերությունը` անձնակազմի անդամների բարձրախոսներով հնչող հրամանները:

Ըստ տեսագրության` որոշ ուղեւորներ անհանգստացած էին, որ նավը թեքվել է: Մյուս ուղեւորները կատարվածը որպես կատակ էին ընկալում: Ավելի վաղ հրապարակվել էր ՛՛Սեւոլ՛՛ խորտակված նավի անձնաազմի անդամների եւ ափային ծառայության հեռախոսավարի միջեւ բանակցությունների գաղտնազերծված տարբերակը, որը նույնպես վկայում էր անձնակազմի կողմից տարհանման անվճռականության մասին:

՛՛Սեւոլ՛՛ լաստանավում եղել էր 476 մարդ, այն խորտակվել էր ապրիլի 16-ին` Հաավային Կորեայի հարավարեւմտյան ափի մոտ: Ներկայումս զոհերի թիվը հասել է 188 մարդու, եւս 114 մարդու ճակատագիր մնում է անհայտ: Լրատվամիջոցները նշում են, որ լաստանավի վթարը կարող է դառնալ Հարավային Կորեայի ժամանակակից պատմության ամենախոշոր աղետը: