Բավ է պառակտվել
25-04-2014 11:22

Հայտնաբերվել է այն երեխայի դին, ով առաջինն էր ահազանգել ՛՛Սևոլ՛՛-ի աղետի մասին

Խորտակված նավից փրկարարները դուրս են բերել այն դեռահասի դին, որն առաջինն էր հաղորդել հարավկորեական ՛՛Սևոլ՛՛-ի խորտակման մասին։ Տղայի ծնողներն արդեն ճանաչել են նրա դին։ Ճանաչման գործընթացի ավարտի համար ներկայում ԴՆԹ անալիզ է անցկացվում։

Զանգը կատարվել էր 3 րոպե առաջ այն բանից, երբ նավն առաջին ազդանշանն էր տվել աղետի ենթարկվելու մասին։ Տղան զանգահարել էր արտակարգ կանչերի ծառայության 119 համարին, սակայն նրա զանգը հասցեագրվել էր հակահրդեհային ծառայությանը։ Եվս երկու րոպե անց երեխային միացրել են առափնյա պահպանության ծառայությանը։ Դրանից հետո խորտակված նավում գտնված երեխաներից ևս 20 զանգ է ստացվել։

՛՛Սևոլ՛՛ նավում, որն աղետի էր ենթարկվել ապրիլի 16-ին՝ Հարավային Կորեայի արևմտյան ափին, գտնվել է 476 մարդ։ Զոհերի թիվը ներկայում 159 է, ևս 143 ուղևոր անհետ կորած է համարվում։ Հարուցվել է քրեական գործ, նավապետն արդեն ձերբակալվել է և նրան ցմահ ազատազրկում է սպառնում։ Համաձայն հետաքննության տվյալների՝ նա առաջիններից է լքել նավը։ Նավի անձնակազմն ուղևորներին տարհանելու համար անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել, այլ միայն կոչ է արել մնալ տեղերում։