14-07-2014 16:46

Հայերի կողմից ստեղծված շարժումն աջակցում է քուրդ նախագահի թեկնածուին

Թուրքիայում հայերի կողմից ստեղծված «Նոր զարթոնք» քաղաքացիական շարժումն իր աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահական ընտրություններում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից նախագահի թեկնածու առջադրված Սելլահաթին Դեմիրթաշին։

Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ «Նոր զարթոնքի» տարածած հայտարարության մեջ նշվել է. «Ցեղասպանությունը ժխտողներին, գողերին ու ստախոսներին ձայն չկա։ Նախագահի մեր թեկնածուն Սելահաթին Դեմիրթաշն է»։

Սելահաթին Դեմիրթաշը բազմիցս դատապարտել է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը եւ պնդել, որ Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը։

Սելահաթին Դեմիրթաշը ծնվել է 1973-ի ապրիլի 10-ին, Խարբերդի Բալուի շրջանում։ Ավարտել է Անկարայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որից հետո երկար տարիներ զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։