Բավ է պառակտվել
13-03-2014 12:32

Հայկական մետաղադրամներ՝ բրիտանական աճուրդում

Հին հայկական մետաղադրամներ են վաճաքի հանվել հին մետաղադրամների Roma Numismatics Limited բրիտանական առաջատար աճուրդում : Օնլայն աճուրդին կարելի է հետևել կայքում:
775 վաճառանմուշով ներկայացված մետաղադրամին կից բնորոշման մեջ նշվում է, որ պատկերված են հայոց արքա Տիգրան Չորրորդը, նրա քույր Էրատո թագուհին և Արարատ լեռան պատկերը:
Նշվում է, որ Արարատը՝ իր զույգ գագաթներով, այնպիսին է, ինչպիսին տեսանելի է եղել նրանց մայրաքաղաք Արտաշատից: Այս մետաղադրամը հայտնաբերվել է 1978-ին։ Սկզբում կարծել են, թե դրանում պատկերված է Տիգրան Մեծը մ.թ.ա 93-ին Կապադովկիան գրավելուց հետո: Այժմ դրամի վրայի գրությունը վերծանվել է իբրև «Կեսարի բարեկամ», ըստ այդմ էլ՝ վերագրում է արվել:
Մետաղադրամը վաճառքում կլինի ևս 9 օր՝ մինչև մարտի 22-ը: Վաճառքի արժեքը սահմանված է 1000 ֆունտ ստերլինգ: Այժմ դրա համար առաջարկվել է 850 ֆունտ:
Տիգրան Չորրորդը Արտաշեսյան հարստության վերջին թագավորն էր, Հայաստանը կառավարել է մ.թ.ա 8-ից մինչև մ.թ 1-ը՝ ընդհատումներով՝ Էրատո թագուհու հետ: