07-02-2014 14:43

Ստամբուլում հայկական հիվանդանոցին է վերադարձվել բռնագրավված հողատարածքը

 Թուրքիայի հիմնադրամների խորհուրդը 1974 թ-ին բռնագրաված հողակտորը վերադարձրել է հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցին: Հիվանդանոցին պատկանող այդ տարածքը զբաղեցնում է 42.259 քմ տարածք: Ստամբուլի հայկական ՛՛Ակոս՛՛-ի փոխանցմամբ՝ Սուրբ Փրկիչ հիվանդանոցի խորհրդի ջանքերն անարդյունք չեղան:
Հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն նշել է , որ այս ձեռքբերումը շատ կարևոր էր հայ համայնքի համար: Նշենք, որ 2012թ-ին վերադարձվել էր հողակտորի միայն 10 տոկոսը, բայց հիվանդանոցի խորհրդի անդամների պայքարի շնորհիվ, 2014 թ-ի հունվարի 22-ին Ստամբուլի հայկական Ս. Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի հաշվեկշռին պաշտոնապես գրանցվել է 42 հազար 259 քմ տարածք: