Բավ է պառակտվել
08-04-2014 18:41

Թուրքիայի միակ հայկական գյուղը չի ցանկանում անվանափոխվել

՛՛Ակօս՛՛-ը գրում է, որ թուրքական Հաթայի՝ մեծ քաղաքի կարգավիճակ ստանալուց հետո դրա մեջ մտնող երկրի միակ հայկական գյուղը՝ Վաքըֆլըն, թաղամասի է վերածվել, և այժմ բնակիչները դեմ են բնակավայրի անվանափոխությանը: Գյուղի բնակիչները պահանջում են, որ պահպանվի Վաքըֆլը քյոյ՝ Վաքըֆլը գյուղ տարբերակը։
 «Ավելի վաղ որպես գյուղ էինք հիշատակվում, և այդպես էինք ճանաչված։ Մեր գյուղի անվան անհետացումը մեզ շատ կտխրեցնի»,-ասել է Վաքըֆլըի գյուղապետ Պերճ Քարթունը։ 35 տնից և 135 մարդուց բաղկացած Վաքըֆլըի բնակիչները ցանկանում են, որպեսզի իրենց բնակավայրը «Վաքըֆլը գյուղ-թաղամաս» հիշատակվի։ 21 տարվա գյուղապետը նշում է, որ Թուրքիայում հայաբնակ այլ գյուղ չկա, և թե՛ երկրի ներսում, թե՛ արտասահմանում իրենք այդպես են ճանաչված։ Վաքըֆլըի բնակիչներից 82-ամյա Փանոս Չափարը պատմում է, որ ծնված օրվանից ի վեր իր ծննդավայրը Վաքըֆլը գյուղ է կոչվել։ «Ստամբուլում Բաքըրքյոյ, Յեշիլքյոյ, Քադըքյոյ թաղամասեր կան, և ցանկանում ենք, որ մեր բնակավայրն էլ քյոյ-գյուղ կոչվի»,- ասել է նա։ Նշենք, որ բնակավայրի անվանումից ցանկանում են հեռացնել «քյոյ» (գյուղ) բառը։