Բավ է պառակտվել
23-01-2014 17:24

Հային սպանողի գլխի համար՝ 100 հազար դոլար

 Սոցկայքերում հայտնվել է հայտարարության լուսանկար, որը փակցված է Կիևի փողոցներում, գրում է segodnya.ua-ն։

Հայտարարության մեջ ասվում է. «Ուշադրությո՛ւն։ Հայ Սերգեյ Նիկոյանի «Բերկուտ»-մարդասպանի մասին տեղեկության համար կվճարենք 5 հազ. դոլար, նրա գլխի համար՝ 100 հազ. դոլար»։

Հիշեցնենք, որ Դնեպրոպետրովսկում (Ուկրաինա) երեկ Տարաս Շևչենկոյի արձանի մոտ ավելի քան 200 մարդ է հավաքվել՝ հարգանքի տուրք մատուցելով Կիևում բախումների հետևանքով զոհվածների, այդ թվում նաև Դնեպրոպետրովսկի շրջանի բնակիչ Սերգեյ Նիկոյանի հիշատակին:

Մարդիկ գումար են հավաքել երիտասարդի հուղարկավորության համար, այն այսօր կհանձնեն ակտիվիստի ծնողներին։ Հավաքից առաջ մոտ 500 մարդ «կենդանի շղթա» է կազմել կամրջի վրա։

Նիկոյանը մահացել է երեկ, Կիևի կենտրոնում։ ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է տեղեկությունը։