Բավ է պառակտվել
27-03-2014 11:51

Առաջիկա օրերին դեպի Թուրքիա հայերի ներհոսք կարող է սկսվել

Թուրքիայի Հաթայ նահանգից ընտրված պատգամավոր, «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչ Շեֆիք Չիրքինը նշել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թուրք-սիրիական սահմանին շարունակում է խնդիրներ ստեղծել՝ դրանք լուծելու փոխարեն։ Պատգամավորը նշել է, որ Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով, որոնք հայաբնակ շրջաններում ակտիվացել են, Թուրքիան կարող է ստիպված լինել նոր փախստականներ ընդունել, ինչին պատրաստ չէ։ Նա նշել է, որ առաջիկա օրերին դեպի Թուրքիա հայերի ներհոսք կարող է սկսվել։ Պետք է պատրաստ լինել դրան: Նրա խոսքով՝ շրջանի ալևիները Թուրքիայում ազգականներ ունեն, և եթե ընդդիմությունը գրավի այդ շրջանները, հայերն ու ալևիները կփախչեն Թուրքիա։ Եթե նրանց հանդեպ կոտորած տեղի ունենա, դա Թուրքիային անհանգստություն կպատճառի։ Պատգամավորի խոսքով՝ հայերի ներգաղթը Թուրքիայում բացասական լիցքեր կառաջացնի։ «Այնտեղի լարվածության հետևանքը կազդի Թուրքիայի վրա, և դա հաշվի առնել է պետք։ Դրա ստեղծած խնդիրները որո՞նք կլինեն։ Դեռ պետք է նման խնդիրների լուծումը գտել։ ԱԶԿ-ն դա մտածելու փոխարեն ավելի է սրում իրավիճակը»,-ասել է պատգամավորը։