Բավ է պառակտվել
07-02-2014 13:46

Ռուսատանում հետախուզման մեջ գտնվող երկու հայ է ձերբակալվել

Utro.ru-ն հայտնում է, որ Մերձմոսկվայի Բալաշիխում ռուսական ոստիկանությունը ՀՀ երկու քաղաքացիների է ձերբակալել, որոնք միջազգային հետախուզման մեջ են:
«Հետախուզվողներից մեկը՝ 19-ամյա երիտասարդը, նախորդ տարվա հոկտեմբերին, գտնվելով Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, իր համախոհի հետ խուլիգանական նկատառումներով սպանության փորձ էր կատարել՝ դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով տուժած տղամարդուն: Տվյալ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Քրեական հետապնդումից վախենալով՝ կասկածյալները փախել էին ՌԴ տարածք, եւ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարավել», - ասված է ՌԴ ՆԳՆ ԳՎ-ի հաղորդագրությունում:
Կասկածյալները թաքնվում էին Բալաշիխում վարձակալած բնակարանում: Այս պահին ճշտում են Մոսկվայի տարածաշրջանում կատարված հանցագործություններին նրանց մասնակցության հնարավորությունը: Որոշվում է կասկածյալներին Հայաստանին արտահանձնելու հարցը: