10-01-2014 11:11

Հայազգի պատգամավորը ծեծկռտուքի մեջ է ընկել

korrespondent.net-ը հայտնում է, որ ուկրաինական «Այսօր կարևորի մասին» հաղորդման ուղիղ եթերում «Բատկիվշչինա» խմբակցության հայազգի պատգամավոր Արսեն Ավակովը քիչ է մնացել ծեծկռտուքի մեջ մտնի իր գործընկերոջ` Օլեգ Կալաշնիկովի հետ:

«Եվրամայդանի» շուրջ քննարկումների ժամանակ քաղաքական գործիչներն անցել են անձնական վիրավորանքների: Ավակովը չի կարողացել զսպել իրեն և Կալաշնիկովի վրա է շպրտել իր ամբիոնը: Հաղորդավարը կանխել է լուրջ բախումը:

Միջադեպից հետո սոցկայքերում Ավակովը հայտնել է, որ եթերից անմիջապես հետո Կալաշնիկովը փախել է: Նա նաև ներողություն է խնդրել «անավարտ պիեսի» համար: