Բավ է պառակտվել
14-03-2014 18:56

Հայաստանը ԱՄՆ-ի հետ դավադրություննե՞ր է անում

Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը, որը արտաքին կապերի բաժնի վարիչն է, միջնորդների հասցեին մեղադրանքներ է հնչեցրել:

Այս անգամ անդրադարձլ է ԱՄՆ դիրքորոշմանը՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ: Մամեդովը հատուկ ուշադրություն է դարձրել ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարություններին:

Тwitter-ի իր էջում Մամեդովը Ուորլիքին մեղադրել է, որ նա հայկական կողմի հետ գաղտնի պայմանավորվածություն ունի: «Ջեյմս Ուորլիքի թվիթերից երեւում է, որ նա որոշակի պայմանավորվածություն ունի հայերի հետ: Երեւում է՝ նրանց դիրքորոշումները հակամարտության վերաբերյալ համընկնում են»:

Մամեդով հիսթերիկ հակազդումը լավագույնս հաստատում է հայկական կողմի այն պնդումները, որ Հայաստանի դիրքորոշումն ամբողջությամբ համընկնում է Ղարաբաղի վերաբերյալ միջազգային հանրության կարծիքի հետ: Ադրբեջանը նախկինի պես հավատարիմ է ապակառուցողական անիմաստ մեղադրանքներին: