Բավ է պառակտվել
12-02-2014 15:40

Հայաստանում ամուսնական գործակալությունների միջոցով անգամ գործարարներն են ամուսնանում

Այսօր ամուսնական գործակալությունների միջազգային օրն է: Գործակալությունների միջոցով ամուսնություններն աշխարհում, մասնավորապես Եվրոպայում ընդունված տարբերակ է: Սակայն, այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, Երևանի ամուսնական գործակալություններից մեկի տնօրեն Իլոնա Բաղիշյանը նշեց, որ Հայաստանում դեռևս պահպանվում է այն տեսակետը, որ գործակալության դիմում են միայն անճար մարդիկ:
Ըստ Բաղիշյանի,միայն նախորդ տարի, իրենց գործակալության միջոցով ամուսնացել են մոտ 60 զույգ: Ըստ նրա, իրենց գործակալություն դիմում են բարձր ինտելեկտի տեր մարդիկ: Նրանք կայացած մարդիկ են, բարձրագույն կրթությամբ, նույնիսկ գործարարներն են դիմոմ իրենց, պարզապես անձնական կյանքում չեն գտել համապատասխան մարդկանց, ում հետ պատրաստ կլինեն կիսել ամբողջ կյանքը:
Գործակալության տնօրենը հավելեց, որ տղամարդիկ կին ընտրելիս նախապատվությունը տալիս են գեղեցիկ կառուցվածքին, իսկ ահա կանանց համար կարևոր է գումարն ու բնակարանի առկայությունը:
«Նախ տղամարդիկ են հայտնում, թե որ կանանց հետ են ուզում հանդիպել, որից հետո մենք դրա մասին տեղեկացնում ենք այդ կանանց, եթե նրանք ցանկանում են հեռախոսահամարը փոխանցում ենք: Մեր կենտրոնում աշխատում են հոգեբաններ, որոնք որոշակի աշխատանք են տանում զույգերի հետ և նշեմ, որ մեր գործունեության 6 տարիների ընթացքում ընդամենը մեկ զույգ է բաժանվել»:
Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե աստիճանաբար ամուսնական գործակալություններին դիմողների թիվը կարող է պակասել, քանի որ այսօր տեղնիկական զարգացումը նոր ծանոթությունների լայն հնարավորություն է տալիս: Այս տեսակետին Իլոնա Բաղիշյանը հակադարձում է.
՛՛Իհարկե համացանցը վստահելի չէ, շատերն են խաբվում, ավազակության դեպքեր են լինում, իսկ ահա մենք ստուգում ենք մարդկանց ինքնությունը, նրանք չպետք է քրեական անցյալ ունենան՛՛,-նշեց գործակալության տնօրենը ու հավելեց, որ իրենք վստահելի գործակցություն են առաջարկում: