Բավ է պառակտվել
10-04-2014 20:15

Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում դեմ քվեարկեց Վեհաժողովում Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու բանաձևին

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության անդամները դեմ են քվեարկել հակառուսական բանաձևին:

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Նաիրա Կարապետյանը եւ Մհեր Շահգելդյանը դեմ են արտահայտվել Վեհաժողովի նստաշրջանի ընթացքում ռուսական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ բանաձեւին:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ԵԽԽՎ-ն ընդունել է Շտեֆան Շեննահի զեկույցի վերաբերյալ բանաձև, որտեղ ենթադրվում է ռուսական պատվիրակությանը մինչեւ տարեվերջ զրկել Վեհաժողովի նիստերի ընթացքում քվեարկելու իրավունքից: Դրա հետ մեկտեղ քվեարկության ընթացքում պատվիրակները չեն սատարել Վեհաժողովում ռուսական պատվիրակության լիազորությունները չեղյալ հայտարարելու մասին փոփոխությանը: Մինչեւ տարեվերջ Ռուսաստանին հեռացրել են նաեւ բոլոր ղեկավարող մարմիններից՝ Բյուրոյից, Նախագահական ու Մշտական կոմիտեներից: Բացի այդ, պատվիրակությունը զրկվել է Վեհաժողովի դիտորդական առաքելություններին մասնակցելու իրավունքից: