Բավ է պառակտվել
09-08-2014 10:58

Հայ ընտանիքին դաժանորեն արտաքսել են Ֆրանսիայից. տեսանյութ


Տեսանյութից երևում է, որ հայ ընտանիքին դաժանորեն արտաքսել են Ֆրանսիայից: «Francetv info» կայքի տեղեկացմամբ, ընտանիքի անդամներին ձերբակալել են օգոստոսի 5-ին, վտարել՝ օգոստոսի 6-ին: Կատարվածը նկարահանել է ֆրանսիական Մյորտ եւ Մոզել դեպարտամենտի Նանսի քաղաքում ապաստան փնտրող անձանց կենտրոնի բնակիչներից մեկը:

«Կրթություն առանց սահմանների» ցանցի ներկայացուցչի խոսքով, սա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոստման ակնհայտ խախտում է. նախագահը նշել էր, որ երեխաներն այլեւս չեն տեղավորվելու վարչական կալանքի կենտրոններում: Տեսանյութում երեւում է, թե ինչ դաժանությամբ են ձերբակալում հայ ընտանիքին:

«Կրթություն առանց սահմանների» ցանցի տվյալներով, ընտանիքի հայրը նախ տարվել է ոստիկանական բաժանմունք, որտեղ նրան վարչական կալանքի են ենթարկել: Մեկ ժամ անց իրավապահները ձերբակալել են նաեւ ընտանիքի մյուս անդամներին՝ մորն ու 7 տարեկան եւ 8 ամսական երկու երեխաներին: Բացի այդ, կազմակերպության տվյալներով, չնայած ընտանիքի փաստաբանի կողմից դատարան ներկայացրած բողոքին, հաջորդ օրն իսկ՝ օգոստոսի 6-ին, նրանց տարել են Փարիզի օդանավակայան՝ Հայաստան ուղարկելու համար: