Բավ է պառակտվել
24-03-2014 12:52

Հայ պատգամավորը մտահոգված է. թուրքերը կրկին տարհանում են հայերին

Այսօր, ՀՀ ԱԺ նիստում, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ինչ գործողություներ են ծրագրվում Թուրքիայի կողմից սիրիահայերի տարհանումը կանխելու ուղղությամբ։ Նա նշեց, որ Թուրքիայի կողմից ռազմական գործողություններ են սկսվել և հայերին տարհանում են։ ՛՛Այսպիսիով՝ կարելի է ասել՝ սկսում ենք կորցնել Մերձավոր Արևելքի հին հայկական համայնքներից մեկը։ Հարյուր տարին չբոլորած նրանք երկրորդ անգամ տարահանվում են իրենց բնօրրանից։ Ի՞նչ գործողություններ են ծրագրավորվում անել, միգուցե լինելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ` ինչ-որ քայլե՞ր պետք է արվեն։ Մեր հայրենակիցների վիճակն իսկապես դժվար է և արտակարգ միջամտություն է պահանջվում»,-ԱԺ նիստի սկզբին նշեց պատգամավորը։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց, որ գործողությունների ծրագրի մասին խոսելն ավելորդ է և ավելի ճիշտ կլինի ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատուներին հրավել, ովքեր կներկայացնեն իրադարձություները։ «Բոլորս էլ մտահոգված ենք, դա ավելի խորը խնդիր է, պետք է մյուս պատգամավորները ձևակերպեն ու կազմակերպեն տեղեկատվությունը»,-ասաց նա։