Բավ է պառակտվել
20-08-2014 15:43

Աբխազիայի նախագահի ընտրություններին հետեւելու համար կմեկնեն նաև ՀՀ-ի և ԼՂ-ի դիտորդները

Ռուսաստանի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Եվգենի Սերեբրյաննիկովը հայտարարել է, որ ՌԴ խորհուրդը Աբխազիա կուղարկի իր դիտորդներին,, որը կգլխավորի խորհրդարանի վերին պալատի դիտորդական խումբը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ըստ Սերեբրյաննիկովի՝ նշված խմբում ընդգրկվել են Դաշնության խորհրդի չորս անդամ, ինչպես նաեւ տարբեր հանձնաժողովների ներկայացուցիչներ: Նա նաև հավելել է, որ Դաշնության խորհրդին՝ ընտրություններին դիտորդներ ուղարկելու հրավերներն ուղարկել է Աբխազիայի խորհրդարանը:
Ավելի վաղ Աբխազիայի խորհրդարանի խոսնակի խորհրդական Գալինա Ստրանիչկինան հայտնել էր, որ օգոստոսի 24-ին Աբխազիայի նախագահական արտահերթ ընտրություններին որպես միջազգային դիտորդներ կժամանեն Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Հարավային Օսիայի, չճանաչված Մերձդնեստրի և ԼՂՀ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև Բելառուսի և Ռուսաստանի Խորհրդարանական միության եւ ԱՊՀ անդամ-պետությունների Միջխորհրդարանական ասամբլեայի խորհրդի ներկայացուցիչներ: Աբխազիայի ընտրություններում որպես դիտորդ կարող են ներկա գտնվել նաև Չինաստանի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների ՀԿ-ների ներկայացուցիչները:
Նշենք նաև, որ Աբխազիայի նախագահի պաշտոնին հավակնում են նախկին փոխնախագահ Ռաուլ Խաջիմբան, Պետանվտանգության ծառայության ղեկավար Ասլան Բժանիան, պաշտպանության նախարար Միրաբ Քիշմարիան և ներքին գործերի նախկին նախարար Լեոնիդ Ձապշբան: