Բավ է պառակտվել
08-05-2014 08:46

ԱՄՆ-ում հայը ՛՛Լավագույն շեֆ-խոհարար՛՛ է ճանաչվել

Ջասթին Աբրահամյանն արժանացել է «Լավագույն շեֆ-խոհարար ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքում» կոչմանը Նյու-Յորքում Ջեյմս Բյորդի մրցանակաբաշխության ժամանա, որը խոհարանների աշխարհի «Օսկարն» է համարվում:Աբրահամյանը Վիսքոնսկին նահանգի Միլուոկի քաղաքում գտնվող «Sanford» ռեստորանի շեֆ-խոհարարն է, որն իրեն է պատկանում: Այս հաղթանակին նախորդել են նույն անվանակարգում Աբրահամյանի երեք նոմիացիաները 2011, 2012 եւ 2013 թվականներին:

Աբրահամյանը սննդի արդյունաբերության ոլորտում է դեռահասության տարիքից, երբ հորեղբորն օգնում էր ռեստորանային բիզնեսում: 2002թ.-ին՝ 18 տարեկան հասակում, նա «Sanford»-ում աշխատանքի ընդունվեց որպես ստորին օղակի խոհարար, որից հետո դարձավ սու-խոհարար, ապապ շեֆ-խոհարար: Տասը տարի անց Աբրահամյանը ձեռք բերեց ռեստորանը նրա սեփականատեր Սանֆորդ Դի Ամատոյից, ով նույնպես Ջեմսյ Բյորդի մրցանակակիր էր, իսկ այս պահին ռեստորանային բիզնեսը վարում է կնոջ՝ Սառայի հետ միասին: