Բավ է պառակտվել
03-04-2014 20:40

Ալիև կրտսերը ռուս հաղորդավարուհու դստերը ՛՛աչք է դրել՛՛

Ադրբեջանի նախագահի որդին՝ Հեյդար Ալիեւ կրտսերը, աչքադրել է «Արի ամուսնանանք» հաղորդման վարող Ռոզա Սյաբիտովայի դստերը՝ Քսենիային: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ՝ Ռոզա մայրիկը դստեր համար փեսացու է փնտրում իր «Արի ամուսնանաք» ծրագրի միջոցով: Նա նշել է, որ դա իր նախաձեռնությունն էր՝ հրավիրել Քսյուշային շոու: ՛՛Դուստրս գեղեցկուհի , խելացի, ոչ կուզիկ, ոչ ծուռ ոտքերով, նաեւ խելամիտ: Նա իմ հրաշքն է: Քսյուշան 22 տարեկան է եւ, ինչպես ասում են, կարող է լավ ման գալ: Այ եթե նա դառնա 40 տարեկան եւ փեսացու չլինի, այդ դեպքում՝ կսկսենք անհանգստանալ, իսկ հիմա իրավիճակն այնպիսին է, որ նշաձողը գնալով բարձրանում է»,-խոստովանել է Ռոզա Սյաբիտովան: Ռոզան բավականին նորմալ է վերաբերում նրան, որ հարսնացուն պիտի ցուցադրի իրեն.՛՛Ես կարծում եմ, որ հարսնացուն պետք է իրեն ցույց տա, դա նորմալ է: Քսյունյան, օրինակ, շատ ակտիվ է սոցիալական ցանցերում: Վերջերս ինձ պատմեցին, որ նրա վրա ուշադրություն է դարձրել Ադրբեջանի նախագահի որդին, որ հիացած է եւ ցանկանում է ծանոթանալ: Ես վստահ եմ, որ դա սահմանը չէ, նրան հետեւից կգան նաեւ այլ նախագահների որդիներ: Լավ է, որ շուրջբոլորը փեսացուների բազմություն է: Տղամարդը երբեք չի նայում միայնակ կնոջը, նա գալիս է հերթ կանգնելու»,-գլուխպ է գովացել հարսնացուի մայրը: