Բավ է պառակտվել
12-04-2014 09:59

14-ամյա հարսնացուն մկնդեղով սպանել է փեսային ու հյուրերին

Անհավասար ամուսնությունը Նիգերիայում հերթական ողբերգությամբ է ավարտվել: Անչափահաս 14 տարեկան հարսնացուն մկնդեղով սպանել է իր 35-ամյա փեսային եւ երեք հյուրի: Ունգվար Յանսորո գյուղից հարսնացու Վասիլա Ումարային ոստիկանությունն արդեն ձերբակալել է, եւ աղջիկն ամեն ինչ խոստովանել է: Նա բացատրել է, որ չէր ցանկանում ամուսնանալ չսիրած մարդու հետ, տեղի շուկայից մկնդեղ էր գնել եւ այն լցրել հարսանեկան սեղանի բրնձով ուտեստի մեջ: Նույն օրը թունավորումից մահացել է ոչ միայն փեսան, այլեւ երեք հյուրեր: Նրանք փեսա Ումարու Սանիի երկու ընկերներն էին և հյուրերից մեկը: Հիվանդանոցում էին հայտնվել 10 մարդ, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրանց: Նշվում է, որ անհավասար ամուսնություններն ամենից շատ տարածված են Նիգերիայի հյուսիսի մահմեդականների շրջանում: Այստեղ շատ ընտանիքներ ֆինանսական ծանր պայմաններում են ապրում, եւ ընտանիքը «ավելորդ բերանից» ազատելու համար, աղքատները աղջիկներին ամուսնացնում են հարուստ հայրենակիցների հետ: