Բավ է պառակտվել
18-04-2014 09:09

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի կայանի վրա հարձակման հետևանքով տասնյակ զոհեր կան

Տասնյակ խաղաղ բնակիչներ են սպանվել Հարավային Սուդանում ՄԱԿ-ի կայանի վրա հարձակման հետեւանքով:Այս մասին BBC-ին հայտնել է հումանիտար օգնության հարցերով ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թոբի Լանզերը: Ջոնգլեյ նահանգի վարչական կենտրոն Բոր քաղաքում տեղակայված ՄԱԿ-ի կայանը ժամանակվոր կացարան է 5 հազար խաղաղ բնակչի համար: Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցիչների` հինգշաբթի առավոտյան 300 երիտասարդ եկել էին կայանի դարպասների մոտ բողոքելու: Այնուհետեւ նրանք ներխուժել էին դարպասներից ներս եւ սկսել կրակել:ՄԱԿ-ի խաղաղպահները նախազգուշական կրակոցներ էին արձակել, սակայն հրաձգությունն ավելի էր սաստկացել: Ըստ Թոբի Լանզերի` զոհվել են տասնյակ մարդիկ: Վիրավորվել են ՄԱԿ-ի խաղաղապահ երկու զինծառայող: