Բավ է պառակտվել
21-03-2014 13:08

Թուրքերը հարձակվել են հայաբնակ թաղամասի վրա

Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսապ ավանի վրա, տեղեկացնում է «Եռագոյն» արևմտահայերեն լրատվական կայքը: Հարձակումն սկսվել է այսօր առավոտյան ժամը 05։00-ի սահմաններում, և բնակիչները լեռն են բարձրացել՝ վտանգից հեռու մնալու համար։ Բնակիչների մի մասը տեղափոխվել է Լաթաքիա։ Սիրիական զորքն այժմ պաշտպանում է ավանը՝ փորձելով ետ մղել ընդդիմադիր զինյալներին։