Բավ է պառակտվել
17-02-2014 09:39

Նիգերիայում ավելի քան 100 մարդ գրոհայինների հարձակման զոհ է դարձել

BBC-ի ռուսական ծառայությունըհայտնում, է, որ Նիգերիայի Բորնո նահանգի գյուղերից մեկում իսլամիստ գրոհայինների հարձակման զոհ է դարձել ավելի քան 100 մարդ: Ականատեսների վկայությամբ՝ զինված մարդկանց խումբը շրջապատել է մոտ 30 տեղի բնակիչների և գնդակահարել նրանց: Ապա խումբը սկսել է պայթեցնել տները և սպանել գյուղի բնակիչներին: Ենթադրաբար, գրոհն իրականացրել են «Բոկո Հարամ» արմատական խմբավորման գրոհայինները, որոնց նպատակը Նիգերիայի տարածքում շարիաթի օրենքներ մտցնելն է: