Բավ է պառակտվել
25-06-2014 10:17

Հարբած քաղաքացին փորձում է ալիգատորին բռնել

Լուիզիանայում չորս տղամարդ փորձել են ինքնուրույն հեռացնել երթեւեկելի հատված դուրս եկած երեք մետր երկարությամբ ալիգատորին, հաղորդում է «UPI»-ն: Այդ պահին ողջ խումբը գտնվել է ոչ սթափ վիճակում:

Քաղաքից դուրս գտնվող մայրուղիներից մեկի վրա քիչ առաջ բար այցելած ընկերներն իրենց ճանապարհին ալիգատորի են հանդիպել: Հայտնի չէ, կենդանին խանգարում էր երթեւեկությանը, թե ոչ, սակայն տղամարդիկ որոշել են հեռացնել այն ճանապարհից: Նրանց ծրագիրը կայանում էր նրանում, որպեսզի ալիգատորի վրա գցեն վերնաշապիկ, հետո միասին հետ քաշեն նրան երթեւեկելի հատվածից:
«Գործողության» ընթացքում ալիգատորը շրջվել է ու հարձակվել հետեւում գտնվող տղամարդու վրա:

Ընկերները ստիպված են եղել դեպքի վայր բժիշկների կանչել: Բոնինին տեղափոխել են հիվանդանող, բժիշկներին հաջողվել է փրկել նրա ձեռքը: Մասնագետները կանխատեսում են, որ տղամարդը կարող է օգտագործել վերջույթը, ժամանակի ընթացքում ծալել որոշ մատներ: