Բավ է պառակտվել
05-03-2014 10:26

Հարբած օդաչուի պատճառով չվերթը 10 ժամ հետաձգվել է

 

Բլագովեշչենսկ-Մոսկվա չվերթը 10 ժամ հետաձգվել է` հարբած օդաչուի պատճառով, որն արդյունքում հեռացվել էր թռիչքից: Հաղորդվում է, որ «Աերոֆլոտ» ընկերության օդանավը պետք է թռչեր մարտի 4-ին` տեղի ժամանակով 13.30-ին, սակայն ուղեւորներն ստիպված էին սպասել 10 ժամ, քանի դեռ օդաչունին փոխարինող չէին գտել:

«Բոլոր անձնակազմերը մեզ մոտ բուժզննում են անցնում չվերթից առաջ, եւ այս անգամ բժիշկները օդաչուի վիճակը գնահատել էին ոչ ադեկվատ, կասկածել էին, որ այդ մարդը հարբած է, այդ պատճառով էլ նրան հեռացրել էին թռիչքից: Օդաչուին տեղափոխել էին թմրադիսպանսեր: Ինձ հայտնի է, որ նրան փոխարինել է Մոսկվայից ժամանած այլ օդաչու», — հայտնել է Բլագովեշչենսկի օդանավակայանի տնօրեն Վալերի Շլեգելը: