Բավ է պառակտվել
18-08-2014 19:04

Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Նախիջևանում հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Իհըլմազի հետ, հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության մամուլի ծառայությունը:
Պատվիրակության մասնակցությամբ հանդիպմանը Զաքիր Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջեւ համագործակցությունը հիմնվում է բարեկամական եւ եղբայրական հարաբերությունների վրա:
Իսմեթ Իհըլմազն, իր հերթին, փոխհարաբերությունների ամրապնդման տեսակետից ընդգծել է նմանատիպ հանդիպումների դերն ու կարեւորությունը:
Այնուհետեւ տարածաշրջանային և երկկողմ համագործակցության հետ կապված այլ հարցերի շուրջ կարծիքների փոխանակում է տեղի ունեցել:
Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշկունը: