Բավ է պառակտվել
28-08-2014 21:15

Խորհրդակցել են ՌԴ և Ուկրաինայի ՊՆ-երի Գլխավոր շտաբերի պետերը

Այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի և ՌԴ-ի գլխավոր շտաբերի ղեկավարների մակարդակով առաջին խորհրդակցությունները: Այդ մասին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի բացման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: «Այսօր կայացել են Ուկրաինայի և ՌԴ-ի գլխավոր շտաբերի պետերի մակարդակում առաջին խորհրդակցություններ, որտեղ քննարկվել են պետական սահմանի հսկողության, ՌԴ ստորաբաժանումների կողմից ուկրաինական տարածք ներթափանցելու անթույլատրելիության մասին հարցերը», - հայտարարել է Պորոշենկոն, փոխանցում է UNN-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հաղորդել էր, որ Ուկրաինայի տարածքում ռուսական զինվորների թիվը անցնում է հազարը: