Բավ է պառակտվել
27-11-2014 09:31

Համընդհանուր գործադուլ Հունաստանում

Հունաստանում ավիադիսպետչերները միացել են համազգային գործադուլին, ինչի  հետեւանքով այսօր չեղյալ են հայտարարվել տասնյակ չվերթներ: Այս մասին  հաղորդում է հունական Aegean ավիաընկերությունը: Ընկերության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ ավիափոխադրողը ստիպված էեղել չեղյալ հայտարարել 65 միջազգային եւ 97 ներքին չվերթներ: Olympic Air (պատկանում է Aegean-ին) ընկերությունը չեղյալ է հայտարարել 7 միջազգային եւ 5 ներքին չվերթներ: Հունաստանի աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի կազմակերպած համազգային գործադուլը կտեւի մեկ օր: Հույները բողոքում են խիստ տնտեսական քաղաքականության եւ բնակչության աղքատացման դեմ: