26-07-2014 10:58

12-ժամյա հրադադարին ՀԱՄԱՍ-ն իր համաձայնությունն է տվել

France Presse-ը հայտնում է, որ ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը համաձայնել է հետևել Գազայի հատվածում 12-ժամյա հրադադարին, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «ՀԱՄԱՍ-ը համաձայնել է 12-ժամյա հրադադարին, որը սկսվում է այսօր առավոտյան»,- հայտարարել է շարժման ներկայացուցիչը անանունության պայմանով: Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ զրույցում հավաստիացրել է, որ իսրայելական բանակը շաբաթ օրը, առավոտյան ժամը 7-ից Գազայի հատվածում 12 ժամով կդադարեցնի գործողությունը: