Բավ է պառակտվել
08-08-2014 09:26

Իսրայելի հետ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է երկարաձգել հրադադարը

BBC-ի ռուսական ծառայությունը: հայտնում է, որ ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման ռազմական թևի առաջանորդները հրաժարվել են երկարաձգել մինչև օգոստոսի 8-ի առավոտյան Գազայի հատվածում Իսրայելի հետ հաստատված եռօրյա հրադադարը:
Ավելի վաղ, Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ հրադադարի պայմանները խախտվել են պաղեստինյան ծայրահեղականների կողմից. վերջիններս Իսրայելի հարավային ուղղությամբ երկու հրթիռ են բաց թողել: Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մեկ ամիս շարունակվող հակամարտության արդյունքում ավելի քան 1700 մարդ՝ հիմնականում խաղաղ բնակիչներ են զոհվել:
Մինչև հրադադարի հայտարարությունը տարածաշրջանում մոտ մեկ ամիս շարունակվում էր Իսրայելի «Անպարտելի ժայռ» ռազմական գործողությունը: Դրա նպատակը ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից ստեղծված և իսրայելական տարածք ներթափանցման նպատակ հետապնդող «հարձակողական թունելների» ցանցի ոչնչացումն էր: