Բավ է պառակտվել
19-08-2014 11:04

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մեկ օրով երկարացնել հրադադարը

Պաղեստինի պատվիրակության ներկայացուցիչները Կահիրեի բանակցությունների ընթացքում, հայտարարել են, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են Գազայի հատվածում 24 ժամով երկարացնել հրադադարը, փոխանցում է «Ռոսբալտը»:
Հրադադարի վերաբերյալ վերջին հաղորդագրությունը ստացվել էր օգոստոսի 13-ին, եւ դրա ժամկետը լրանում էր տեղի ժամանակով կեսգիշերին:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի բանակը ջախջախիչ հարված կհասցնի, եթե ՀԱՄԱՍ-ը վերսկսի հրթիռակոծել Իսրայելի տարածքը: Ըստ նրա` բանակը «պատրաստ է ցանկացած սցենարի»:
Իսրայելը հուլիսի 7-ին Գազայի հատվածում սկսել էր «Անխորտակելի ժայռ» գործողությունը, որի նպատակն է դադարեցնել ՀԱՄԱՍ-ի գրոհայիննեի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծությունը և ոչնչացնել թունելները, որոնցով վերջիններս ներթափանցում են Իսրայել: